«ԱՐԱԲԿԻՐ» ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ – ՀԴՄ-ՆԵՐԻ ՖԻՍԿԱԼ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱԼԻ ԱՃԵԼ Է
Հսկիչ դրամարկղային կտրոններով այս տարեսկզբից իրականացվող «Շահող Կտրոն» վիճակահանության և խստացված վերահսկողության արդյունքում այս տարվա ընթացքում ՀԴՄ-ների ֆիսկալ շրջանառությունն աճել է: «Արաբկիր» հարկային տեսչությունում արձանագրել են, որ, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այս տարվա առաջին 4 ամիսներին համայնքի բոլոր խանութներում ՀԴՄ-ները լիարժեք շահագործվել են, ֆիսկալ շրջանառության աճն էլ զգալի է: Զերծ մնալով որեւէ թվային տվյալներ ներկայացնելուց` «Արաբկիր» հարկային տեսչության սպասարկման բաժնի պետ Վարդան Ավետիսյանը «Բիզնես 24»-ին տեղեկացրեց, որ աճի տեմպն զգացվում է յուրաքանչյուր ամիս: Տեսչությունը ՀԴՄ շահագործման կանոնների խախտման դեպքերը բացահայտելու ուղղությամբ վերահսկողական աշխատանքները շարունակում է: