ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի շրջանակներում կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 2011թ. հունվար ամսվա վիճակահանության արդյունքում շահող կտրոնների պարգևավճարների տրամադրման համար սահմանված 31.01.2011թ. ժամկետը հետաձգել է մինչև 05.02.2011թ.։ Ամեն մի ամսվա համար սահմանվել է վիճակահանության անցկացման մեկ միասնական օր` յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեից պահանջել է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի վճարման ժամանակ կանխվեն հերթերը և այլևս չկրկնվի հունվար ամսվա իրավիճակը։