Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԱՆԿՈՒՄ Է
01/02/2011 10:33
Կիսվել

ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԱՆԿՈՒՄ Է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում իրականացված շինարարության հիմնական ցուցանիշներն` ըստ ֆինանսավորման աղբյուրների: Այսպես, հաշվետու տարվա արդյունքներով նախորդ տարվա  համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 3,3%-ով  և ընթացիկ գներով կազմել 579790.9 մլն ՀՀ դրամ:

Հաշվետու այս մեկ տարում հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 13.6%-ը, որը կազմել է 79013.3 մլն դրամ, իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, շուրջ 1%-ը (5407.9 մլն դրամ)` համայնքների միջոցների հաշվին, 11%-ը (63496.2 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին, 47.2%-ը ( 273818.9 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին, և 20.5%-ը (118487.6 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին: 

Հատկանշական է, որ 2010 թվականին նախորդ տարվա համեմատությամբ պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության համախառն ծավալները, համադրելի գներով, նվազել են շուրջ 1.3%-ով, իսկ միջազգային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալները` 43.1%-ով: Միևնույն ժամանակ, շուրջ 35,3%-ով աճել են կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարության ծավալները:
 
Նշենք նաև, որ հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 5.3%-ն իրականացվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի հաշվին, 0.6%-ը` Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի վարկի հաշվին, 1.3%-ը` Ասիական զարգացման բանկից ստացված վարկի հաշվին:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37