Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՇԱՔԱՐԱՎԱԶԻ 9.2% ԳՆԱՃ
03/03/2011 11:45
Կիսվել

ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՇԱՔԱՐԱՎԱԶԻ 9.2% ԳՆԱՃ

2011թ.  փետրվարին 2010թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.6% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել  հացամթերքի, ձկնամթերքի, շաքարավազի, սուրճի, թեյի կակաոյի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 3.0-6.8% գնաճը: Պաշտոնական վիճակագրության համաձայն`  դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-6.8% գնաճ, իսկ մյուս 3-ում` 12.9-0.1% գնանկում: Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ. փետրվարին 2010թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 42.4%, իսկ 2011թ. հունվարի համեմատ` 6.8% գնաճ: Միևնույն ժամանակ, մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել  է 4.5%-ով:

2011թ.  փետրվարին 2010թ.  փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 9.2%, իսկ 2011թ. հունվարի համեմատ` 3.1% գնաճ: Այս նույն ժամանակահատվածներում հացամթերքի ապրանքախմբում գներն աճել են համապատասխանաբար 17.1%-ով և 3.0%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է հնդկացորենի 3.5%  հացահատիկի 4.7%, ալյուրի 6.0%, հաճարի 11.0% գնաճով:

Այս տարվա փետրվարին 2010թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի կակաոյի 4.9%, իսկ 2011թ. հունվարի համեմատ` 3.0% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սև սուրճի 4.9% գնաճով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքնախմբում 2011թ.  փետրվարին 2010թ.  փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է 12.3%, իսկ 2011թ. հունվարի համեմատ` 1.1%  գնաճ: 

Մրգի ապրանքախմբում 2011թ.  փետրվարին 2010թ.  փետրվարի համեմատ արձանագրվել է 47.5%,  իսկ 2011թ.  հունվարի համեմատ` 0.8%  գնաճ: Կաթնամթերքի,  ոգելից խմիչքի և ծխախոտի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի գներն աճել են 0.1-0.3%-ով, իսկ այլ մթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.1% գնանկում: 
 
2011թ.  փետրվարին 2010թ.  փետրվարի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 15.0%-ով, իսկ 2011թ. հունվարի համեմատ գրանցվել է 12.9% գնանկում:  

Մսամթերքի ապրանքախմբում 2011թ.  փետրվարին 2010թ.  փետրվարի համեմատ գրանցվել է 11.7% գնաճ, իսկ 2011թ. հունվարի համեմատ`1.0% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խոզի,  ոչխարի և տավարի մսերի` համապատասխանաբար 2.4%, 1.9% և 1.6%  գնանկումով:

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37