20/04/2011 22:06
ՄԱՐՏԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի մարտ ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակտրոտնտեսական ցուցանիշները: Հրապարակված վիճակագրության համաձայն, այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը փոփոխություն չի կրել` պահպանվելով նույն մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, մարտին փետրվար ամսվա համեմատությամբ ցուցանիշը գրանցել է 17.6% աճ:
Նշենք, որ փետրվարին տարեկան կտրվածքով հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 0.3%, իսկ հունվարին` 4.9% աճ: Այսպիսով, այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերի կտրուկ անկում:
Մարտին տարեկան կտրվածքով հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 5.9% աճ: Հաշվետու ամսվա արդյունքներով արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 76904.6 մլն դրամ: Ցուցանիշը մարտին փետրվար ամսվա համեմատությամբ աճել է 12.7%-ով:
Հաշվետու ամսվա արդյունքներով գյուղատնտեսության ոլորտում, տարեկան կտրվածքով, գրանցվել է 2% անկում: Մարտին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 24524.6մլն դրամ:
Հիշեցնենք, որ ազգային վիճակագրական ծառայություները ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդաբանությունից անցում է կատարել տնտեսական ակտիվության ցուցանիշի հաշվարկմանը: Ի տարբերություն համախառն ներքին արդյունքի ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության տեսակների թողարկման ծավալների, ոչ թե ավելացված արժեքների ծավալների հիման վրա և չի ներառում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
