20/05/2011 14:49
ԱՊՐԻԼԻՆ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է 7.7% ԱՃ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի ապրիլ ամսվա` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Հրապարակված վիճակագրության համաձայն, այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ հանրապետությունը տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,7%-ով: Միևնույն ժամանակ, մարտ ամսվա համեմատությամբ ցուցանիշը գրանցել է 4.0% աճ:
Նշենք, որ մարտին ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը պահպանվել էր նախորդ տարվա իր նույն մակարդակի վրա, փետրվարին տարեկան կտրվածքով հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 0.3%, իսկ հունվարին` 4.9% աճ: Այսպիսով, այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերի կտրուկ անկումից հետո մեր տնտեսությունը ապրիլին կրկին «ցուցադրել է» աճի համեմատաբար բարձր տեմպ:
Ապրիլին տարեկան կտրվածքով հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 11.0% աճ: Հաշվետու ամսվա արդյունքներով արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 75019.4 մլն դրամ: Ցուցանիշն ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ գրանցել է 1.5% անկում:
Հաշվետու ամսվա արդյունքներով գյուղատնտեսության ոլորտում, տարեկան կտրվածքով, գրանցվել է ընդամենը 0.6% աճ: Ապրիլին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 35466.1 մլն դրամ: Սեզոնային գործոններով պայմանավորված` ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է շուրջ 42%-ով:
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
Արծաթ
669.83
-0.59
10:50 21/10/26
10:30 21/10/26
