21/03/2011 15:17
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 4% ԱՆԿՈՒՄ
2011 թվականի փետրվարին Հայաստանի շինարարության ոլորտում շարունակվել են պահպանվել մինչ այս գրանցված անկման միտումները: Այս մեկ ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շինարարության ոլորտում գրանցվել է անկում` 4,1%-ի սահմաններում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ամսում ՀՀ շինարարության համախառն ծավալները կազմել են 12027.1 մլն դրամ: Նշենք, որ հաշվետու ամսում հանրապետությունում շինարարության համախառն ծավալը նախորդ ամսվա` հունվարի համեմատությամբ աճել է 26,2%-ով: Հունվարին ՀՀ շինարարության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել էր 11,7% անկում:
Նշենք նաև, որ 2010 թվականի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել էին 3,3%-ով և ընթացիկ գներով կազմել 579790.9 մլն ՀՀ դրամ: Ընդ որում, այս մեկ տարում հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 13.6%-ը, որը կազմել է 79013.3 մլն դրամ, իրականացվել էր պետական բյուջեի միջոցների հաշվին, շուրջ 1%-ը (5407.9 մլն դրամ)` համայնքների միջոցների հաշվին, 11%-ը (63496.2 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին, 47.2%-ը ( 273818.9 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին, և 20.5%-ը (118487.6 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26