Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1.4% ԳՆԱՆԿՈՒՄ
30/06/2011 12:18
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1.4% ԳՆԱՆԿՈՒՄ

Ինչպես փաստում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները` 2011թ.  հունիսին մայիս ամսվա համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 1.4%  գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 2.6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների  0.1%  հավելաճ:

Ըստ ներկայացված տվյալների` 2011թ. հունիսին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը մեր հանրապետությունում կազմել է 103.5%, այդ թվում,  պարենային ապրանքներինը  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 104.5%,  ոչ պարենային ապրանքներինը՝ 102.1%, ծառայությունների սակագներինը՝ 102.4%:

Միևնույն ժամանակ, 2 011թ.  հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6%,  ինչը  0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.7%): 

2011թ.  հունիսին 2010թ.  հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.5%,  այդ թվում,  պարենային ապրանքներինը  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 113.6%,  ոչ պարենային ապրանքներինը` 102.9%,  ծառայությունների սակագներինը` 102.8%, իսկ հունվար-հունիսին 2010թ. հունվար-հունիսի համեմատ` համապատասխանաբար 109.9%, 114.8, 103.1 և 105.0%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2011թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.3-1.0% գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.2%-ով: 

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01