22/03/2011 14:53
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 8,3%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ այս տարվա հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՀՀ խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները նվազել են 8.3 %–ով և կազմել 58.4 մլրդ դրամ: Ընդ որում, ներմուծման ծավալներՆ աճել են 172 կազմակերպությունների մոտ` շուրջ 19.9 մլրդ դրամով, և նվազել` 80-ի մոտ` համապատասխանաբար 24.7 մլրդ դրամով:
Միևնույն ժամանակ, ՀՀ խոշոր հարկ վճարողների արտահանման ծավալները 2011թ.-ի հունվարին կազմել է 20.1 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 16.5 մլրդ դրամի փոխարեն` աճելով 3.6 մլրդ դրամով:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
