Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՈԳԵՎՈՐՈՒՄ Է
29/04/2011 17:50
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՈԳԵՎՈՐՈՒՄ Է

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհակալություն է հայտնել Բրյուսելում ցուցաբերված ջերմ ընդունելության համար, և կարևորել տեղի ունեցած հանդիպումները, մասնավորապես նշելով. «ԵՄ հետ համագործակցությունը մեզ ոգևորում է: Այն լավ հնարավորություն է մեր բարեփոխումներին նոր թափ հաղորդելու համար»:Կառավարության ղեկավարի դիտարկմամբ բարեփոխումների իրականացման առումով Եվրոպական միության դերակատարությունն աճել է: 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստանում ընթացող համակողմանի բարեփոխումներին նոր թափ հաղորդելու լավ հնարավորություն կա: Դա ավելի արդյունավետ կդարձնի երկկողմ համագործակցությունը և կհստակեցնի այն գործիքակազմը, որով Եվրոպական միությունը կարող է օժանդակել Հայաստանին: Շտեֆան Ֆյուլեն արդյունավետ և կարևոր է համարել վարչապետ Սարգսյանի այցը Եվրոպական միություն:
 
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես, հանրային ծառայության ոլորտում ՀՀ կառավարության վերջին նախաձեռնությունները, որոնք միտված են պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը: Վարչապետն առաջնահերթ է համարել դրանք, քանզի արդյունավետ կառավարման համակարգի կայացումը կնվազեցնի կոռուպցիայի ծավալը` նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը։ Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ողջունում և աջակցում է այդ բարեփոխումների իրականացումը: Երկուստեք ընդգծվել է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, անդրադարձ է եղել ԵՄ-ի հետ անցագրային ռեժիմի պարզեցման խնդրին: Քննարկվել են հարկային ու մաքսային վարչարության ոլորտներում բարեփոխումները, ինչպես նաև այդ բարեփոխումներին ԵՄ կողմից օժանդակության տրամադրումը: Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա մի շարք այլ հարցերի, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, էներգետիկայի վերաբերյալ:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85