ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՏԻՄ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 15-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը կարևորել է Հայաստանում ՏԻՄ կայացմանն ուղղված միջոցառումների իրականացումը` ընդգծելով, որ դա հնարավորություն կտա պետության կողմից խրախուսել տեղական ինքնակառավարման մարմիններին:
Նիստում քննարկվել է ՏԻՄ ձևավորման 15-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները նախագծի վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է հանձնաժողովի աշխատանքային խմբին հնչեցված առաջարկություններով լրամշակել միջոցառումների ծրագիրը` հիմք ընդունելով ներկայացված փաստաթուղթը: