07/05/2011 11:44
ՏՄՊՊՀ – ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները դժգոհում են Թուրքիայից ներկրվող բանջարեղենների, մասնավորապես լոլիկի ներմուծման դեմ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ)` այս առնչությամբ նրանք նշում են, որ ներկրողի և տեղական արտադրողի միջև գոյություն ունեն անհավասար մրցակցային պայմաններ: Ըստ նրանց պարզաբանումների, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների հրապարակումների, Թուրքիայից ներկրվող բանջարեղենը շուկայում իրացվում է անհամեմատ ցածր գնով, ինչն էլ խոչընդոտում է տեղական արտադրողի գործունեությանը:
Երեկ` մայիսի 6-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ, որոշվեց լայնածավալ ուսումնասիրություն սկսել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ: Մանրամասն կուսումնասիրվեն թե տեղական արտադրողների, թե ներմուծողների և թե Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկատվությունները և արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37