Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ
08/04/2011 16:35
Կիսվել

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ի թիվս շատ այլ միջազգային կառույցների, մշտապես ակտիվորեն համագործակցում է նաև Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության  հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ից` կենտրոնի հրավերով Բուդապեշտ է մեկնել Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը, ով մասնակցել է ապրիլի 5-ին կայացած «Ծրագրերի պլանավորման տարեկան հանդիպմանը»: Նշենք, որ այն նախատեսված է միայն Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցող մրցակցային մարմինների ղեկավարների համար՝ փորձի փոխանակման, ինչպես նաև մրցակցության քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար:
 
ՀՀ ՏՄՊՊՀ և Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության  հարցերով  Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի համագործակցությունը Հանձնաժողովին հնարավորություն է տալիս մրցակցության քաղաքականության իրականացման առումով տեղեկացված լինել Եվրոպայում եւ ԱՊՀ անդամ պետություններում իրականացվող վերջին փոփոխություններին եւ մշտապես մասնակցել համապատասխան քննարկումներին եւ միջազգային հանրությանը տեղեկացնել ՀՀ ՏՄՊՊՀ  գործառույթների ու գործունեության մասին՝ այսպիսով նպաստելով Հանձնաժողովի դերի միջազգային ճանաչմանը: 
 
Հիշեցնենք նաև, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության  հարցերով  Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը տարվա ընթացքում կազմակերպվող ընդհանուր առմամբ 5-6 սեմինար-քննարկումներից մեկը անցկացնում է արտագնա՝ մասնակից երկրներից մեկում: Տվյալ երկիրը ընտրվում է մրցութային կարգով՝ ներկայացված փաթեթի հիման վրա: Նախորդ տարի հաղթող է ճանաչվել ՀՀ ՏՄՊՊՀ-ի ներկայացրած առաջարկների փաթեթը և ավելի քան 15 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ սեմինարն անցկացվել է Հայաստանում:
AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90