Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ. ՀՀ ՏՄՊՊՀ-Ի ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ
20/04/2011 19:59
Կիսվել

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ. ՀՀ ՏՄՊՊՀ-Ի ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ

ՀՀ տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրավերով Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներ` Գերմանիայի դաշնային հանրապետությունից և Լիտվայի հանրապետությունից: 
 
Այսօր` ապրիլի 20-ին կայացած քննարկման ընթացքում միջազգային փորձագետները Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ քննարկեցին տնտեսական մրցակցության խնդիրներին առնչվող հարցեր: 
 
Միջոցառման ընթացքում ծավալվեց  քննարկում՝ ՀՀ ՏՄՊՊՀ լիազորությունների հետ կապված: Տեղեկացնենք, որ ԱԺ ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագծով նախատեսվում էր ընդլայնել Հանձնաժողովի լիազորությունների շրջանակը: Մասնավորապես, Հանձնաժողովի դիտարկմամբ կարևոր է հատկապես տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու լիազորություն ունենալը, որը սակայն չընդունվեց ԱԺ մեծամասնության կողմից այն մեկնաբանությամբ, որ նման ստուգումների լիազորությամբ օժտված է Պետական եկամուտների կոմիտեն և անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն տրամադրել Հանձնաժողովին: 
 
Խնդրի վերաբերյալ իր տեսակետը և միջազգային փորձը ներկայացրեց միջազգային փորձագետ Կուրտ Շտոքմանը, ով նաև երկար տարիներ զբաղեցրել է Գերմանիայի հակամենաշնորհային գրասենյակի փոխնախագահի պաշտոնը:  Նա նշեց, որ ստուգումներ անցկացնելու լիազորությունը տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովներում խիստ կարևոր է: Փորձագետը հատուկ ընդգծեց, որ իրենց ձեռքի տակ ունեցած տեղեկատվությունը իրենք չեն փոխանցում ոչ մի պետական գերատեսչության, այդ թվում նաև հարկային ծառայությանը և այս կամ այն տնտեսվարողի կողմից օրենքի հնարավոր խախտումների դեպքում ստուգումները կատարում է հենց Հանձնաժողովը: 
 
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև ապրանքային շուկաներում նկատվող գնաճի դեպքում Հանձնաժողովի դերին: Կ. Շտոքմանը ընդգծեց, որ Հանձնաժողովը գները կարգավորող մարմին չէ և գների բարձրացման դեպքում կարող է միջամտել միայն այն ժամանակ, եթե կան հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող սուբյեկտի կողմից դիրքի չարաշահման հետ կապված խնդիրներ: 
 
Անդրադարձ եղավ նաև լրատվամիջոցներում հաճախ լուսաբանվող խնդրին` կապված Հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունների և վարույթների ժամկետների հետ: Խնդրի առնչությամբ Կ. Շտոքմանը նշեց, որ իրենք ժամկետների սահմանափակման խնդիր չունեն, որովհետև լինում են դեպքեր, երբ տվյալ գործի լիարժեք ուսումնասիրության համար բավականին երկար ժամանակ է պահանջվում: Որպես օրինակ նա  առանձնացրեց հակամրցակցային համաձայնության  մի դեպք՝ ցեմենտի շուկայում, որի ուսումնասիրությունը տևել է մեկուկես տարի:   
 
Տեղեկացնենք, որ Հանձնաժողովը քննարկումը կազմակերպել էր «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ (Twinning) ծրագրի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ:
AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12