ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երեկ` փետրվարի 24-ին, քննարկել է կաթնամթերքի շուկայում առկա զարգացումները: Վերջին օրերին կատարված պարբերական մոնիթորինգի արդյունքում պարզվել էր, որ այս ապրանքային շուկայում գործող գերիշխող դիրք ունեցող ընկերություններից իր արտադրանքի գները բարձրացրել է մասնավորապես «Դուստր Մարիաննա» ընկերությունը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից` այդ իսկ պատճառով Հանձնաժողովը որոշում կայացրել ուսումնասիրություն սկսել «Դուստր Մարիաննա» ընկերության գործունեության նկատմամբ` տնտեսվարողից պահանջելով ներկայացնել բացատրություններ եւ հիմնավորումներ գների բարձրացման վերաբերյալ: