02/05/2011 11:10
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՉԱՓԸ ԿԱԶՄՈՒՄ Է 27 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2010թ. տարեվերջին կենսաթոշակառուների թվաքանակը մեր հանրապետությունում կազմել է 520257 մարդ, որոնցից ապահովագրական և սոցիալական կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 516064, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 8018 մարդ: Միևնույն ժամանակ, հաշվետու տարվա վերջի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 58 228 աշխատող թոշակառու:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 27107 դրամ:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
