25/01/2011 12:29
ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ «ՏՈՆԱԿԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 74,2%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի 12 ամիսների կտրվածքով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է մանրածախ առևտրաշրջանառության տարեկան ծավալների 0,6% աճ: Հաշվետու տարում ՀՀ մանրածախ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 1159766.6 մլն դրամ:
Հատկանշական է, որ դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ «տոնական» մանրածախ առևտրի շրջանառության ծավալներն աճել են 74,2%-ով:
Նշենք նաև, որ նախորդ տարվա արդյունքներով ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 3,8%-ով և կազմել 788805.4 մլն դրամ:
12/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.62
-0.34
Եվրո (EUR)
432.76
-1.47
Ռուբլի (RUR)
4.9787
-0.0174
Լարի (GEL)
137.73
+0.06
Արծաթ
952.85
-3.73
18:25 12/05/26
17:34 12/05/26
