09/03/2011 12:14
ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐԻՆԵՐԻ ԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում շարունակում է դանդաղ, բայց կայուն տեմպերով նվազել: Այս մասին վկայում են ԱՄՆ Աշխատանքի նախարարության վերջերս հրապարակած տվալները: Համաձայն այս տվյալների, փետրվար ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կազմել է 8.9 %: Սա 2009 թվականի ապրիլից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Բացի այդ, վերլուծաբանները նաև նշում են, որ գործազրկության մակարդակը վերջին 3 ամիսներին նվազել է 1%-ով, ինչը առաջին անգամ է տեղի ունենում` 1983 թվականից ի վեր:
Նշենք նաև, որ ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մասնավոր հատվածում իրավիճակն ավելի «գոհացուցիչ է», քան պետական հատվածում: Մասնավոր հատվածում մեկ ամսվա ընթացքում ստեղծվել է 220 հազար աշխատատեղ: Վերջին անգամ նման զգալի առաջընթաց գրանցվել էր նախորդ տարվա ապրիլին: Ինչ վերաբերում է պետական հատվածին, ապա այստեղ, բյուջետային խնդիրներով պայմանավորված, կրճատվել է շուրջ 30 հազար աշխատատեղ:
Հատկանշական է, որ ԱՄՆ կառավարությունը լավատեսական է ապագայի նկատմամբ: ԱՄՆ նախագահի տնտեսական հարցերով խորհրդականների խորհրդի ղեկավար Օստան Գուլսբին, պարզաբանելով ԱՄՆ Աշխատամքի նախարարության տվյալները, համոզմամբ հայտարարել է, որ դրանք ապացուցում են կառավարության ընտրած ճանապարհի ճիշտ ուղղվածությունը: Նրա խոսքերով, այս հարցում դեռ շատ անելիքներ կան:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
