ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ – ԲԱՐՁՐ ԳՆԱՃԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
Հայաստանում կան մի շարք խնդիրներ` կապված գնաճի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման շրջանակներում նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրելյանը` նշելով, որ, ըստ նախնական գնահատականների, փետրվարյան գնաճը հանրապետությունում կտատանվի 1%-ի սահմաններում:
Վաչե Գաբրելյանը, համաձայնություն հայտնելով այն կարծիքի հետ, որ հանրապետությունում դիտարկվող բարձր գնաճը մտահոգության տեղիք է տալիս, նշեց, որ այս տեսանկյունից կառավարությունը ձեռնարկում է միջացառումներ` ուղղված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացմանը:
Նշենք, որ ներկայիս գնաճն առավելապես առաջարկի գործոններով պայմանավորված գնաճ է, և, հետևաբար, հաշվի առնելով այն փաստը, որ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները մեծապես պահանջարկի միջոցով են կարողանում կարգավորել և ճնշել գնաճն, այսօր առավել կարևոր է մեղմել առաջարկի գործոններով պայմանավորված գնաճը: Այս տեսանկյունից, ՀՀ կառավարութունն, ըստ Վաչե Գաբրելիանի, ձեռնարկել է որոշակի միջոցառումներ: Մասնավորապես, կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում իրականացնում է ծրագրեր` ուղղված ցանքատարածությունների ընդլայնմանը: