Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՁՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԻՆ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 25.7%-ՈՎ
30/12/2010 14:11
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՁՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԻՆ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 25.7%-ՈՎ

2010թ.  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 3.7% գնաճ,  ինչը հիմնականում ձվի, մրգի,  բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 8.4-18.8%  գնաճի արդյունք է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ, դիտարկվող պարենային 13  ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում գրանցվել է  0.1-18.8% գնաճ: 
            
Բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է   30.7%,  իսկ 2010թ.  նոյեմբերի համեմատ`18.8%  գնաճ:  Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի 1.7  անգամ,  վարունգի 2.0  անգամ,  կանաչ պղպեղի 2.1  անգամ,  սմբուկի 3.3  անգամ գնաճով: 2010թ.  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գլուխ սոխի 0.9%, սխտորի 2.8%, կարտոֆիլի 3.1%, ճակնդեղի 6.3%,  ծաղկակաղամբի 7.2%,  կաղամբի 8.5%,  խառը կանաչեղենի 7.9%,  գազարի 9.1%,  կանաչ սոխի 10.7%  գնաճ:  Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գներն աճել են 8.3-24.0%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: 

Մրգի ապրանքախմբում 2010թ.  դեկտեմբերին 2009թ.  դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 19.0%,  իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 16.6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է խաղողի 22.5%, նռան 24.5%, խնձորի 42.1%,  տանձի 47.8%  գնաճը: 2010թ.  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ադամաթզի և արքայանարնջի`  համապատասխանաբար 2.6% և 8.5% գնաճ, իսկ մանդարինի, նարնջի,  կիտրոնի գները նվազել են 14.0 -3.3%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մրգի գներն աճել են 0.3-28.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում մրգի  գներն աճել են 18.2%-ով:  

2010թ.  դեկտեմբերին 2009թ.  դեկտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 25.7%-ով,  իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 8.4%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2010թ.  դեկտեմբերին 2009թ.  դեկտեմբերի համեմատ գրանցվել է 17.6%,  իսկ 2010թ.  նոյեմբերի համեմատ` 2.4%  գնաճ:  Ոչխարի,  խոզի և տավարի մսի գները 2010թ.  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում աճել են`  համապատասխանաբար 0.5%, 3.1  և 4.2%-ով:  Հանրապետության դիտարկված   քաղաքներում 2010թ.  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.7-3.2%-ով,  ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Դիլիջանում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 2.7%-ով:  

2010թ.  դեկտեմբերին 2009թ.  դեկտեմբերի համեմատ կաթնամթերք ապրանքախմբում արձանագրվել է 21.1%,  իսկ 2010թ.  նոյեմբերի համեմատ` 2.0%  գնաճ:  Վերջինս հիմնականում պայմանավորվել է մածունի 2.2%, «Չեդեր»  տեսակի պանրի 2.2%, թարմ կաթի 2.3%, տնական (կովի կաթից) պանրի 4.2% գնաճով:  

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2010թ.  դեկտեմբերին 2009թ.  դեկտեմբերի համեմատ գրանցվել է 10.9%, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 1.7% գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2010թ.  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կենդանական և բուսական յուղերի գներն աճել են 0.4-2.2%-ով: 

2010թ.  դեկտեմբերին նոյեմբերի   համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի, այլ մթերքների ոգելից խմիչքի և ծխախոտի, հրուշակեղենի, սուրճի, թեյի կակաոյի, ոչ ոգելից խմիչքի, շաքարավազի, ձկնամթերքի 0.1-1.1% գնաճ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85