08/06/2011 15:27
ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ` ՆՎԻՐՎԱԾ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ
Վիեննայի «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում այսօր մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Համաժողովը նվիրված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի, «արաբական գարնան», Ճապոնիայում տեղի ունեցած աղետից հետո խնդիր է առաջացել վերանայելու տնտեսական զարգացման և բարեփոխումների հետագա ուղղվածությունը, տարվող քաղաքականությունն ատոմային և վերականգնվող էներգետիկայի, սոցիալական և նորարարական ծրագրերի բնագավառում:
Համագործակցության և տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման և նոր հնարավորությունների բացահայտման խնդիրներն է կոչված լուծելու Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկած Համաշխարհային տնտեսական իններորդ երկօրյա ֆորումը:
«Գործարարնե”ր, ուղղվեք դեպի արևելք» պայմանական կարգախոսն են առաջարկում համաժողովի մասնակիցները` նկատի ունենալով այն իրավիճակը, որն առկա է Արևելյան Եվրոպայի, Կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Տիգրան Սարգսյանը որպես բանախոս հանդես կգա «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում:

«Ընդարձակելով ինովացիայի սահմանները» խորագրով հավաքը մեկտեղել է տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության և գործարարների ավելի քան 500 ներկայացուցիչներ ողջ աշխարհից:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26