2017թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 5.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 8,838.4 հազար լիտր աղբյուրի ջուր։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրությունն աճել է 5.3%-ով։
Միևնույն ժամանակ հանքային ջրի արտադրությունն աճել է 1.4%-ով և կազմել 10,926.6 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճել է 23.8%-ով և կազմել 21,210.8 հազար լիտր, իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 2.7%-ով և կազմել 3,719.3 հազար լիտր։