Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
ՀԲ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ – ՀՀ-ՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼԱՎ ՀԻՄՔԵՐ ԿԱՆ
21/02/2011 10:57
Կիսվել

ՀԲ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ – ՀՀ-ՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼԱՎ ՀԻՄՔԵՐ ԿԱՆ

Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակիղեկավար Ժան Միշել Հափին: Շնորհավորելով Ժան Միշել Հափին Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավարիպաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նա իր  աշխատանքով կշարունակինպաստել Համաշխարհային բանկի եւ Հայաստանի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության զարգացմանը: ՀովիկԱբրահամյանը ողջունեց ՀԲ-ի գործունեւթյունը Հայաստանում` բարձր գնահատելով Համաշխարհային բանկՀայաստանիՀանրապետություն համագործակցությունը, որը տվել է իր դրական արդյունքները: –

ՀԲ Երեւանի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` արձանագրեց, որ հատկապես վերջինտասնամյակում Համաշխարհային բանկի համագործակցությունը  Հայաստանի իշխանությունների հետ առավել ակտիվ եւարդյունավետ է եղել: Նրա խոսքերով` Հայաստանում տնտեսության զարգացման եւ սոցիալական բարեփոխումների լավ հիմքերկան:

Զրուցակիցները կարեւորեցին նաեւ համագործակցությունը ՀԲ Երեւանի գրասենյակի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ: Ժան ՄիշելՀափը կարեւորեց նաեւ աշխատանքը խորհրդարանի մշտական հանձնաժողովների հետ` քննարկելու արդեն գործող եւ ապագածրագրերը, այն առաջնահերթությունները, որոնք պետք է ֆինանսավորվեն ՀԲ-ի տրամադրած միջոցներից:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նման քննարկումների եւ հանդիպումներիանցկացմանը: Նշելով, որ դեռ կառավարությունում աշխատելու տարիներից է ծանոթ ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվողծրագրերին` նաեւ մասնակցելով դրանց իրականացմանը, նա կարեւոր համարեց, որ ՀԲ կողմից տրամադրվող վարկերնարդյունավետ օգտագործվեն:

Կարեւորվեց տեղեկատվության եւ կարծիքների փոխանակումը, ինչը կնպաստի ծրագրերի ավելի արդյունավետ իրականացմանը:

Որպես Ազգային ժողով- Համաշխարհային բանկ համագործակցության կոնկրետ օրինակ` կողմերը  կարեւորեցին ԱԺ-իքաղաքականության ձեւավորման եւ հանրության հետ  երկխոսության կարողությունների հզորացման ծրագրի համարՀամաշխարհային բանկի կողմից Ազգային ժողովին  դրամաշնորհի տրամադրումը: Այդ շրջանակում նախատեսվում է Ազգայինժողովում քաղաքականության կարողությունների ստեղծման համար խորհրդատվության մատուցում, ԱԺ գրադարանիարդիականացում, ինչպես նաեւ հանրության եւ լրատվամիջոցների հետ արդյունավետ հաղորդակցության  համար անհրաժեշտմեխանիզմների կատարելագործում:

AMP
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58