27/05/2011 14:46
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 39 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԾԱՎԱԼՈՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է 39 մլն դոլար ընդհանուր ծավալով վարկի հատկացումը Հայաստանին: Այս վարկային միջոցները կուղղվեն «Էլեկտրամատակարարման հուսալիության և էներգախնայողության ծրագրի» ֆինանսավորմանը: Նշենք, որ այս ծրագրի նպատակն է բարձրացնել էլեկտրամատակարարման հուսալիությունը և էներգասպառման արդյունավերտությունը` հասարակական նշանակության շենքերում: Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է էլեկտրահաղորդման գծի շուրջ 230 կմ հատվածի փոխարինման միջոցով բարելավել էլեկտրահաղորդման ցանցի հիմնական ենթակառուցվածքի հզորությունը:
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
Արծաթ
669.83
-0.59
