23/03/2011 17:13
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՆԱՃԻ ԵՎ ՀՆԱ-Ի ԱՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաշխարհային Բանկը (ՀԲ) հաստատել է իր 2011 թվականի հունվարյան կանխատեսումը Հայաստանի գնաճի՝ 4% ± 1,5 տոկասային միավոր և ՀՆԱ-ի 4-5% աճի վերաբերյալ: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտնել է ՀԲ Երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին: Վերջինս նշել է նաև, որ նպատակային ցուցանիշը կկատարվի, եթե, իհարկե, պարենային և էներգետիկ ճգնաժամ չլինի: ՀԲ ներկայացուցչի հավաստմամբ` տվյալ պահի դրությամբ բավականին դժվար է կանխատեսել և, առավել ևս, կառավարել գնաճը: Ընդհանուր առմամբ, ՀԲ Երևանյան գրասենյակի տնօրենի խոսքերով` ՀԲ-ն սատարում է ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը, որն ուղղված է գնաճի զսպմանը, քանի որ այն առաջին հերթին զարկում է անապահով խավի ներկայացուցիչների գրպանին:
Հարկ է նշել, որ ՀՀ 2011 թվականի բյուջեն նախատեսում է ՀՆԱ-ի 4,6% աճ և գնաճի 4% (± 1,5 տոկասային միավոր) մակարդակ:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
