Տնտեսական

USD BUY - 367.50+1.00 USD SELL - 370.50-0.50
EUR BUY - 429.00+1.50 EUR SELL - 435.00-5.00
OIL:  BRENT - 101.17-0.88 WTI - 95.73-0.08
COMEX:  GOLD - 4717.50+0.76 SILVER - 79.70+2.35
COMEX:  PLATINUM - 2062.80-0.40
LME:  ALUMINIUM - 3522.50+0.01 COPPER - 13392.00+3.04
LME:  NICKEL - 19199.00-0.86 TIN - 53808.00+8.87
LME:  LEAD - 1977.50+1.46 ZINC - 3399.00+1.63
FOREX:  USD/JPY - 156.79+0.29 EUR/GBP - 1.1729-0.16
FOREX:  EUR/USD - 1.1729-0.16 GBP/USD - 1.3555-0.29
STOCKS RUS:  RTSI - 1104.09+0.15
STOCKS US: DOW JONES - 49596.97-0.63 NASDAQ - 25806.20-0.13
STOCKS US: S&P 500 - 7337.11-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 62713.65-0.19 TOPIX - 3829.48-0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 26393.71-0.87 SSEC - 4179.95+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10276.95-1.55 CAC40 - 8202.08-1.17
STOCKS EUR:  DAX - 24663.61-1.02
08/05/2026  CBA:  USD - 369.01-0.27 GBP - 502-0.96
08/05/2026  CBA:  EURO - 434.14-0.35
08/05/2026  CBA:  GOLD - 56275+392 SILVER - 953.15+31.66
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
02/05/2011 20:08
Կիսվել

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն՝ ՀՀ Վերահսկիչ պալատի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի, ինչպես նաև վարչական շրջանների սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատը լայնածավալ ստուգումներ է սկսելու պետական նպաստների հաշվարկման և տրամադրման գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության թիվ 352 և 510 որոշումների համապատասխան ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների, ընտանեկան, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի և այլ պետական նպաստների հատկացումների օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը և խախտումներն անթույլատրելի են, իսկ սոցիալական ոլորտում՝ առավել ևս:

Իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների գործընթացի հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ցուցաբերել խիստ հետևողականություն և դրսևորել առավելագույն աջակցություն: 
 
Իշխան Զաքարյանը նշել է, որ ՀՀ նախագահի կողմից խնդիր է դրվել ուսումնասիրել նպաստների բնագավառը հանրապետության ողջ տարածքում: Վերահսկիչ պալատը մինչև տարեվերջ վերահսկողություն է բացելու Երևանի քաղաքապետարանի՝ սոցիալական ծառայություն իրականացնող կառույցներում:  

 

AMP
08/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.01
-0.27
Եվրո (EUR)
434.14
-0.35
Ռուբլի (RUR)
4.9472
+0.002
Լարի (GEL)
137.49
-0.04
56275
+392
Արծաթ
953.15
+31.66