05/04/2011 17:07
«ՕԳՆԻՐ ԴՊՐՈՑԻԴ». ՄՈՍԿՎԱԲՆԱԿ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆՈՐՈԳՎԵԼ Է ԴՊՐՈՑ
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մոսկվաբնակ բարերար Ռուբեն Գրիգորյանին, որի նվիրատվությամբ հիմնանորոգվել է Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցը: Շնորհակալություն հայտնելով դպրոցի բարեկեցությանն ուղղված ձեռնարկի համար` քաղաքապետը նշել է, որ նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են և անհրաժեշտ: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը հյուրին է ներկայացրել վերջերս գործարկված «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի նպատակները և հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոններ և թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը, համաձայն որի, յուրաքանչյուր աշակերտ տարվա ընթացքում հնարավորություն ունի 8-12 անգամ անվճար այցելել թատրոններ, թանգարաններ, դպրոցականների ֆիլհարմոնիա:
Կարեն Կարապետյանի խոսքով` դպրոցն այսօր յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունի, և եթե ուզում ենք արժանավայել երկրում ապրել, պետք է ունենանք արժանավայել դպրոց:
Ողջունելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ այս կերպ իսկապես լուրջ ներդրումներ կարող են ներգրավել դպրոցների հիմնախնդիրների լուծման համար: Գործարարը առանձնակի կարևորել է քաղաքապետարանի կողմից հանրակրթական դպրոցների նկատմամբ դրսևորվող ուշադրությունը:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
