Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
14/06/2011 10:56
Կիսվել

ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հունիսի 11-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հրավերով երկօրյա պաշտոնական այցով եղել է Թբիլիսիում: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են հասարակական տրանսպորտի կանոնակարգման, բնակֆոնդի պահպանման, համատիրությունների գործունեության արդյունավետության և քաղաքային տնտեսության մի շարք այլ բնագավառներում փորձի փոխանակումն ու ճանաչողական ծրագրերի իրականացումը:
 
Երևանի քաղաքապետի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել նաև երկու քաղաքներում մշակութային միջոցառումների վերաբերյալ, համագործակցություն հաստատել զբոսաշրջության զարգացման ոլորտում: Այս համատեքստում կարևորվել է զբոսաշրջային համակցված փոխայցելությունների կազմակերպումը, ինչպես նաև զբոսաշրջային գործակալությունների միջև շփումների ակտիվացումը:
 
Ընդգծելով փոխադարձ այցերի անհրաժեշտությունը` Երևանի քաղաքապետը նշել է, որ գործնական այս հանդիպումը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև կառուցողական ծրագրերի իրականացման հարցում. «Մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել իմ գործընկերոջ հետ: Ընդհանրապես, կարծում եմ, որ նման հանդիպումները շատ կարևոր են քաղաքի զարգացման վերաբերյալ մտքերի փոխանակման, ներդրումային ծրագրերի իրականացման և մի շարք այլ ոլորտների առումով: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել համագործակցություն ծավալել բոլոր ոլորտներում: Կարևորվել է բժշկության մեջ համագործակցությունը, համապատասխան մասնագիտացումը, զբոսաշրջության զարգացումը, հայտնի ընկերությունների մասով ներդրումների ապահովումը:  Նման հանդիպումները լինելու են պարբերաբար, դա միանշանակ օգտակար կլինի և” մեր, և” վրացական կողմի համար»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Թբիլիսիի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև հաստատված ջերմ և բարեկամական հարաբերությունները լավ հիմք կհանդիսանան նաև երկու երկների միջև համագործակցության էլ ավելի ընդլայնման հարցում. «Ես ողջունում եմ իմ գործընկերոջը, ով քաղաքապետի պաշտոնում առաջին անգամ է այցելում մեր քաղաք: Մենք քննարկել ենք փոխգործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր մշակութային, տնտեսական, զբոսաշրջության, առողջապահության ոլորտների համագործակցության վերաբերյալ: Իրականում, եթե նայենք քարտեզին և դիտարկենք մեր տարածաշրջանը, բոլորն ասում են, որ սա կովկասյան տարածաշրջան է, հետևաբար մենք պետք է կենտրոնանանք այն նախագծերի վրա, որոնք ունեն ընդհանուր բնութագիր: Արդյունքում, խնայելով միջոցներ և էներգիա, կարող ենք հասնել մեծ նվաճումների»,- նշել է Գեորգի Ուգուլավան:

Պաշտոնական հանդիպումից հետո երկու քաղաքապետերը շրջել են քաղաքի պատմական վայրերով: Գեորգի Ուգուլավան Կարեն Կարապետյանին ծանոթացրել է  Թբիլիսիի «Հին քաղաքի» վերակառուցման ծրագրին, որի համաձայն նախատեսվում է իրականացնել հին քաղաքի վերականգնման աշխատանքներ՝ վերածելով այն տեսարժան զբոսաշրջային հատվածի։ Երևանի քաղաքապետը Թբիլիսիի քաղաքապետի ուղեկցությամբ ծանոթացել է նաև նորակառույց հետիոտն կամրջի և նոր հիմնված քաղաքային զբոսայգու ծրագրերին։

Կարևորելով ձեռք բերված պայմանավորվածությունները` Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցության ամուր հիմքերն արդեն դրված են. «Կարծում եմ` լավ հիմք ենք դրել, որպեսզի վաղը և” Երևանի, և” Թբիլիսիի համագործակցությունը լինի արդյունավետ: Այստեղ մենք բազմաթիվ հետաքրքիր լուծումներ ենք տեսել»,- շեշտել է Երևանի քաղաքապետը:

 
Պաշտոնական այցի երկրորդ օրը` հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքապետի հետ մասնակցել է նաև Թբիլիսիում Հայ Առաքելական եկեղեցուն կից Մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85