Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
18/05/2011 17:04
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հյուրանոցային տնտեսության զարգացման, մայրաքաղաքում զբոսաշրջային բիզնեսին հյուրանոցների առավել գործուն մասնակցությանն ուղղված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և հյուրանոցների ու զբոսաշրջային տների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։  Ընդգծելով Երևանը որպես բրենդ աշխարհին հասանելի և ընկալելի  դարձնելու անհրաժեշտությունը` քաղաքապետը համառոտ ներկայացրել է այս ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերն ու ծրագրերը։ «Անհրաժեշտ է ճիշտ, թիրախային քարոզչություն և ճկուն գնային քաղաքականություն, անհրաժեշտ է, որ հյուրանոցների ասոցիացիան գործնական քայլեր ձեռնարկի և ծրագրեր առաջարկի այս ուղղությամբ»,- նշել է քաղաքապետը` ավելացնելով, որ անհրաժեշտ է նաև առավել ակտիվ և սերտ համագործակցել զբոսաշրջային օպերատորների հետ։ 
Հանդիպման մասնակիցներն առանձնացրել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման պարագայում ոլորտի աշխուժացումը զգալի կլինի։ Վերջիններս, մասնավորապես, նշել են համապատասխան օտարալեզու ուղեցույցների ու քարտեզների, ուղղորդող ցուցանակների, մայրաքաղաքում հասարակական զուգարանների և մի շարք այլ խնդիրների անհրաժեշտության մասին։ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում գտնվող բոլոր հարցերի ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են և նշված խնդիրները շուտով իրենց լուծումը կստանան։ Իսկ որպեսզի աշխատանքներն առավել համակարգված և գործնական հունով ընթանան, Երևանի քաղաքապետն առաջարկել է շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որն էլ, համապատասխան հիմնավորումներով, կոնկրետ առաջարկություններ կներկայացնի։
 
Որպես առաջին գործնական քայլ, քաղաքապետն առաջարկել է ամանորյա տոներին մայրաքաղաքը զբոսաշրջիկների ու հյուրերի համար առավել գրավիչ դարձնելուն ուղղված ծրագրային առաջարկություն ներկայացնել։
AMP
15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88