ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ` ԵՐԵՎԱՆԻՆ
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ «Միավորված քաղաքներ և Տեղական իշխանություններ» կազմակերպության Եվրասիական տարածաշրջանային մասնաճյուղի գլխավոր քարտուղար Ռասիխ Սագիտովը քաղաքապետին է ներկայացրել կազմակերպության առաքելությունն ու իրականացվող ծրագրերը: «Մեր կազմակերպությունը շուրջ 100 քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության կայուն դաշտ է ապահովում: Կցանկանանք, որ Երևանը նույնպես համալրի այդ քաղաքների ցանկը»,- ասել է Ռասիխ Սագիտովը: Կարևորելով միջազգային կառույցների հետ փոխգործակցությունը` Կարեն Կարապետյանն իր հերթին նշել է, որ կդիտարկվի ներկայացված առաջարկը: