22/03/2011 13:24
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Հնարավոր գործարար համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի ու բրիտանական «Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի գործարար հետաքրքրությունների խմբի» տնօրեն Նիգել Պետերսի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Նիգել Պետերսը քաղաքապետին ներկայացրել է «Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի գործարար հետաքրքրությունների խմբի» գործունեության աշխարհագրությունը և ուղղությունները` նշելով, որ խումբը բրիտանական կառավարական շրջանակներին է ներկայացնում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում ներդրումային դաշտի վերլուծական գնահատականն ու հնարավորությունները։
Ներկայացնելով մայրաքաղաքի արդյունավետ կառավարման առաջնահերթությունները` քաղաքապետն առանձնացրել է այն հիմնական ոլորտները, ուր քաղաքապետարանն ակնկալում է գործարար, փոխշահավետ համագործակցություն գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ։ «Բիզնես տրամաբանություն ունեցող ոլորտների կառավարումը մասնավոր ընկերություններին տրամադրելը ոչ միայն կարագացնի ոլորտի զարգացումն ու կբարձրացնի արդյունավետությունը, այլև հնարավորություն կընձեռի բյուջետային խնայված միջոցներն ուղղել սոցիալական, բնապահպանական, կրթական և այլ ոլորտներ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը։ Այս համատեքստում Կարեն Կարապետյանը նշել է մի շարք ոլորտներում՝ առողջապահական, կրթական և այլն, համատեղ կառավարման մոդելի կիրառման հնարավորությունը։ «Մենք բաց ենք փոխշահավետ, կառուցողական ցանկացած առաջարկություն քննարկելու առումով և պատրաստ ենք համապատասխան բիզնես միջավայր ապահովել»,- շեշտել է քաղաքապետը։
Ողջունելով Երևանի քաղաքապետի մոտեցումները` «Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի գործարար հետաքրքրությունների խմբի» տնօրենը նշել է, որ ներկայացված առաջարկությունները բիզնես առումով հետաքրքրություն են ներկայացնում, և իր խմբի առաքելությունն է դրանք բրիտանական ընկերություններին փոխանցելը։
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
17:31 13/12/24
16:13 13/12/24