23/03/2011 15:19
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԿՈՂՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
Երևանի և Բուխարեստի միջև երկկողմ գործակցության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Պրունարիուի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման շրջանակներում քաղաքապետը դեսպանին տեղեկացրել է, որ Բուխարեստի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ներկայում աշխատանքներ են տարվում Երևան և Բուխարեստ քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի նախապատրաստման ուղղությամբ. «Համագործակցության ցանկացած հրապարակ նպաստավոր միջավայր է ստեղծում փորձի փոխանակման, գործարար կապերի ամրապնդման և համատեղ ծրագրերի իրականացման առումով»,- նշել է քաղաքապետը` ավելացնելով, որ Երևանի քաղաքապետարանը փոխգործակցության առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Բուխարեստի քաղաքապետարան:
Քաղաքապետ Սորին Օպրեսկուն պատրաստակամություն է հայտնել այցելել Երևան և տեղում քննարկել գործնական հետագա քայլերի իրականացման հետ կապված հարցերը: Կրինա Պրունարիուն իր աջակցությունն է առաջարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրեր գտնելու հարցում:
Հյուրի խնդրանքով Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջիկա ծրագրերը:
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
Արծաթ
756.62
+29.84
10:50 11/08/26
