24/03/2011 12:44
ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ ԵՆ ԲԱՎԱՐԱՐ
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի 2011թ. առաջին երկու ամիսների կատարած աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետեր: Քաղաքապետի որոշման համաձայն` վարչական շրջանների ղեկավարներն այսուհետ հաշվետվություններով հանդես են գալու յուրաքանչյուր ամիս: Կատարած աշխատանքները 0-ից 10 բալանոց համակարգով գնահատելու իրավունքը վերապահվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերին: Ըստ այդմ, վարչական շրջանների աշխատակազմերի առաջին հաշվետվությունները գնահատվել են բավարար, իսկ առկա թերացումների և բացթողումների մասով քաղաքապետի կողմից տրվել են դրանք շտկելու և վերացնելու հստակ հանձնարարականներ:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ նման մոտեցման հիմքում դրվել է վարչական շրջանների միջև առողջ մրցակցություն ունենալու գաղափարը, ինչն իր հերթին կնպաստի լավագույն փորձի փոխանակմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Քաղաքապետը հորդորել է առավել բաց և թափանցիկ աշխատել և հնարավորին արագ և սպառիչ լուծումներ տալ համայնքի բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
