Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ԿԳՈՐԾԵՆ ԱՆՎՃԱՐ
15/03/2011 18:08
Կիսվել

ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ԿԳՈՐԾԵՆ ԱՆՎՃԱՐ

Դեռ տարեսկզբից Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ երեխաների անվճար հաճախելու մոտեցումներ գտնելու ուղղությամբ։ Երևանի ավագանին, նկատի առնելով 2011թ. բյուջետային հնարավորությունները, մարտի 15-ին տեղի ունեցած  5-րդ  նստաշրջանի երկրորդ  նիստում միաձայն հավանություն է տվել Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ավագանու հաստատմանը ներկայացված Երևան քաղաքի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին հարցին։ Առանձնացնելով  հարցի կարևորությունը՝  Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ, գնալով այս քայլին, քաղաքապետարանը հաշվի է առել խնդրի սոցիալական կարևոր նշանակությունը, ինչպես նաև նախատեսել է մանկապարտեզներ հաճախող երեխաների թվաքանակի հնարավոր ավելացումը։
 
Օրակարգային մեկ այլ հարցով Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաև նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցին։
 
Ավագանին միաձայն հավանություն է տվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցին։
 
AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98