Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կենտրոնական բանկը թողարկել է 100 000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ
24/08/2009 17:48
Կիսվել

Կենտրոնական բանկը թողարկել է 100 000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը թողարկել է 100 000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ: Թղթադրամը (չափսը` 160 x 72 մմ) ունի Հայոց Աբգար Ե թագավորի դիմանկարը պատկերող և անվանական արժեքը ներկայացնող ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույնը կապույտ է, դարձերեսինը` դարչնագույն: Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, իսկ մյուսը` թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծերի, իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 100000» մանրատառաշարը:

Դիմերես

Թղթադրամի ձախ մասում ուղղահայաց, կարմիր գույնով տպագրված են թղթադրամի սերիան նշող երկու տառերը` «ԶԱ», և ութանիշ համարը: Կարմիր համարանիշից աջ փակցված է ուղղահայաց կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում են Աբգար Ե թագավորի դիմանկարը,  «AMD» և «100000» գրառումները: Թագավորի գլխի լուսապսակը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում շարժվում է աջից դեպի ձախ: «100000» թվի ներքևում գտնվող ստվերը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում շարժվում է վերից վար: Կինեգրամայի երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «100000 ԴՐԱՄ» և «AMD 100000» ապամետաղականացված գրառումները: Փայլաթիթեղի վրա, վերևի մասում, կարմիր գույնով հորիզոնական տպագրված է «100000» թիվը: Փայլաթիթեղից աջ պատկերված է Աբգար Ե թագավորի մասին պատմությունը պարունակող շագանակագույն քարակոթողը: Քարակոթողի պատկերից վերև Աբգար Ե թագավորի դրոշն է` կարմիր պաստառի վրա կանաչ խաչ, որի կենտրոնում Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակն է: Քարակոթողի ներքևում գտնվում է շեղանկյուն զարդանախշ` «100000» թվի գաղտնապատկերով:

Թղթադրամի դիմերեսին հիմնականը Աբգար Ե թագավորի պատկերն է` կապույտով և շագանակագույնով: Թագավորի պատկերի և քարակոթողի միջև կապույտ գույնով ուղղահայաց գրված է «Աբգար Ե թագավոր»: Թղթադրամի դիմերեսի հետին ֆոնի վրա կապույտ գույնով պատկերված է Ա դարի տարածաշրջանային քարտեզի մի հատված: Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով մուգ կապույտ գույնով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», որի տակ, միկրոտառաշարով` «100000 ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» կրկնվող գրառումը: Դրանից ներքև, կապույտով և մանուշակագույնով տպագրված է թագի թափանցիկ պատկեր: Թագի մասնիկների մի մասը տպագրված է դիմերեսին, մյուս մասը` դարձերեսին. լուսընդդեմ դիտելիս դրանք մեծ ճշտությամբ լրացնում են միմյանց և կազմում թագի ամբողջական պատկեր:
Քարտեզի ներքևի մասում մուգ կապույտ գույնով տպագրված են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները, «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը: Դրանից ներքև, կարմիր գույնով, երկու տողով գրված է «ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ»:

Թղթադրամի ջրանիշի դաշտի վերին մասում, հորիզոնական, սև գույնով տպագրված են թղթադրամի սերիան` «ԶԱ», և ութանիշ համարը. ավելի աջ, մուգ կարմիրով` երեք թեք գծիկ և մեկ կետ: Ջրանիշի դաշտի ներքևի աջ մասում մետաղական ոսկեփայլ ներկով տպագրված է Աբգար Ե թագավորի տոհմը որպես արքայական ներկայացնող հնադարյան մետաղադրամի պատկերը: Դրանից ներքև տպագրված է «100000» թիվը,  որի նիշերի վերևի մասը շագանակագույն է, իսկ ներքևինը` կապույտ: «100000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը` «2009»:  Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով, կապույտ գույնով տպագրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:  Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում կապույտ գույնով, մի քանի տող մանրատառաշարով տպագրված են «100000» թիվը և «AMD» տառային կոդը:
Դիմերեսի աջ և ձախ եզրերին դեղին գույնի անկանոն շրջանակներ են:

Դարձերես

Թղթադրամի ձախ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով, կապույտ գույնով տպագրված է «CENTRAL  BANK  OF  THE  REPUBLIC  OF  ARMENIA»: Թղթադրամի ձախ կողմում` ջրանիշի դաշտի ներքևի մասում, հորիզոնական գծով բաժանված, բաց դարչնագույնով և մուգ մանուշակագույնով տպագրված է անվանական արժեքն արտահայտող «100000» թիվը: «100000» թվի ստորին կեսը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով` լույսի անկման անկյան փոփոխության դեպքում կարելի է նկատել գույնի փոփոխությունը կապույտից մանուշակագույնի:

Թղթադրամի մեջտեղում պատկերված է Հիսուսի աշակերտ Թադեոսի (72 աշակերտներից) կողմից Աբգար Ե թագավորին Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը:

Թղթադրամի վերևի մասում, թղթադրամի երկայնքով, մուգ կապույտով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև, միկրոտառաշարով` «100000ՀԱՐՅՈՒՐՀԱԶԱՐԴՐԱՄ» կրկնվող թվերը և բառերը: Նկարի ներքևի մասում մեկ տողով, սև և մուգ կապույտ գույներով գրված է «ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ»: Նկարից դեպի աջ, ուղղահայաց սյան տեսքով պատկերված է մուգ կապույտ զարդանախշ: Զարդանախշի վրա, վերին մասում, ուղղահայաց գրված է «100000» թիվը: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում սպիտակ և բաց կապույտ գույներով, մի քանի տող մանրատառաշարով տպագրված են «100000» թիվը և «AMD» տառային կոդը: Դարձերեսի աջ և ձախ եզրերին դեղին գույնի անկանոն շրջանակներ են:

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01