ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 90 ՀԱԶԱՐ ՀԱՃԱԽՈՐԴ
«Յունիբանկ»-ից տեղեկացնում են, որ 2009թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկն ունի ավելի քան 90 հազար հաճախորդ: Սույն հաճախորդներից բացի բանկն ամեն օր սպասարկում է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող 2600-3000 այցելուների: Նշենք նաև, որ հաճախորդների քանակի աճի պատճառով բանկն ավելացրել է աշխատանքային ժամերը և այժմ հաճախորդների սպասարկումը սկսվում է առավոտյան ժամը 9.15-ից:
Ներկայումս բանկն ունի 31 մասնաճուղ: