ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԱՎՏՈՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ
Յունիբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկն ընդլյանում է ավտովարկավորման ծրագրերը: Ավտովարկավորման ծրագրերի միջոցով կարելի է ձեռք բերել ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաներ: Ավտովարկերը տրամադրվում են մինչև 5 տարի ժամկետով,տարեկան տոկոսադրույքը` 17% սկսած, իսկ առաջնային մուծումը` 20% և ավելի: Վարկի առավելագույն ծավալը` 50 միլիոն դրամ: Վերոնշյալ ծրագրերից օգտվողներին իրավունք է տրվում նաև առանց հավելավճարների, ժամկետից շուտ մարել վերցված վարկը:
Ավոտովարկավորման նոր ծրագրերից բացի Յունիբանկը շարունակում է «U-Auto» ծրագիրը, որի շրջանակներում ավտոմեքենաներ ձեռք բերելու համար, պլաստիկ վճարային քարտերի միջոցով, տրամադրվում է վարկ մինչև 15 հազար ԱՄՆ դոլար:
Ներկա պահին, Հայաստանյան բանկային շուկայում, ավտովարկավորման ծավալներով Յունիբանկը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել: Այս տարվա սեպտեմբերի-1-ի դրությամբ բանկի ավտովարկերի ընդհանուր ծավալը կազմում է 8.5 միլիարդ դրամ: