Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱԿԱՐԿՎԵԼ
30/09/2009 14:50
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱԿԱՐԿՎԵԼ

«Յունիբանկ»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի 31 մասնաճյուղերում այսուհետ սահմանվելու են արտարժույթի փոխանակման շուկայականից առավել նպաստավոր փոխարժեքներ:  Հաճախորդներին ընձեռվելու է  նաեւ փոխարժեքների  սակարկման հնարավորություն:   Փոխարկային կորուստներից խուսափելու նպատակով, «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների համար, արտարժույթ փոխանակելիս սահմանվել են նաեւ որոշակի արտոնություններ: Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի Վարչության նախագահի տեղակալ Սամվել Գրիգորյանը, «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցում ստացած հաճախորդից ռուսական ռուբլու առքը «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում կկատարվի այդ օրվա դրությամբ բանկում սահմանված փոխարժեքից 0,05 դրամով բարձր փոխարժեքով: Իսկ եթե գումարը հաճախորդին ուղարկվում է Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես ՀՀ դրամով, ապա այս դեպքում փոխանցման միջնորդավճարը կազմում է 0%: Պարզապես փոխանցում կատարողը պետք է հանձնարարի ռուսաստանյան բանկի սպասարկող մենեջերին գումարը փոխանցել ՀՀ դրամով:

Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի Երեւանյան այլ մասնաճյուղերի փոխարժեքներին համապատասխան  փոխարժեքներ են սահմանվում նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղակայված` «Յունիբանկ»-ի նույնանուն մասնաճյուղում: «Զվարթնոց» մասնաճյուղը գործում է շուրջորյա, առանց հանգստյան օրերի:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08