Ֆինանսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ՑԱՆՑԸ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
29/10/2009 15:06
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ՑԱՆՑԸ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

«Ամերիաբանկ»-ը շարունակում է ընդլայնել բանկոմատների ցանցը ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ  մարզերում: Ընթացիկ տարվա սկզբին Բանկն ուներ 20 բանկոմատ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում, 3-ը` մարզերում:

Ներկայումս Բանկն արդեն ունի 32 բանկոմատ, որոնցից 26-ը Երևան քաղաքում, 6-ը` մարզերում: Մոտ օրերս շահագործման կհանձնվի ևս 2 բանկոմատ` Արարատում և Վարդենիսում, իսկ մինչև տարեվերջ բանկոմատների քանակը կավելացվի 9-ով:

Բանկոմատների աճին զուգընթաց աճել են նաև բանկոմատներով կատարված գործարքների ծավալներն ու քանակը: Ընթացիկ տարվա  III եռամսյակում Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է գրեթե 3 անգամ  և նույնքան անգամ էլ աճել է բանկոմատներով կատարված գործարքների քանակը:

Աճել է նաև Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը: Ընթացիկ տարվա 9 ամսում Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային  և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65