Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ԱՄԵՆԱՇԱՏԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՍՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
04/11/2009 11:50
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՍՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-օգոստոս ամսիներին Հայատսանում ամսական միջին աշխատավարձը կազմել է 97 965 դրամ, իսկ օգոստոս ամսին այն կազմել է 98 758 դրամ, անցյալ տարվա ցուցանիշների համեմատ հունվար-օգոստոսին ամսական միջին աշխատավարձը աճել է 11.1%-ով, իսկ օգոստոսին աճը կազմել է 9.7%:

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են ֆինանսական ոլորտի աշխատակիցները, որոնց ամսական միջին աշխատավարձի չափը այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 262 299 դրամ, իսկ օգոստոսին` 251 356 դրամ: Հանքարդյունաբերության ոլորտում հունվար-օգոստոսին ամսական միջին աշխատավարձը կազմել է 175 718 դրամ, օգոստոսին` 176 992 դրամ: Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում ամսական միջին աշխատավարձը կազմել է 128 544 դրամ, օգոստոսին` 134 694 դրամ: Շինարարության ոլորտում հունվար-օգոստոսին ամսական միջին աշխատավարձը կազմել է 118 587 դրամ, օգոստոսին` 132 311 դրամ:

Անշարժ գույքի ոլորտում հունվար-օգոստոսին ամսական միջին աշխատավարձը կազմել է 121 940 դրամ, օգոստոսին` 125 872 դրամ: Տրանսպորտի և կապի ոլորտների աշխատակիցների ամսական միջին աշխատավարձը այս տարվա հունվար-օգոստոս ամիսների կազմել է 119 055 դրամ, օգոստոսին` 118 652 դրամ: Պետական կառավարման ոլորտում հունվար-օգոստոսին ամսական միջին աշխատավարձը կազմել է 112 876 դրամ, օգոստոսին` 117 877 դրամ: Մշակող արդյունաբերության ոլորտում հունվար-օգոստոսին ամսական միջին աշխատավարձը կազմել է 94 383 դրամ, օգոստոսին` 98 126 դրամ: Հյուրանոցների և ռեստորանների ոլորտում հունվար-օգոստոսին ամսական միջին աշխատավարձը կազմել է 74 018 դրամ, օգոստոսին` 78 198 դրամ:

Կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցման, առողջապահություն և սոցիալական ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, որսորդության և անտառային տնտեսության ոլորտների աշխատակիցների ամսկան միջին աշխատավարձի ցուցանիշները տատանվում են 60-70 հազար դրամի միջակայքում:

Հայաստանում ամենաքիչը վարձատրվում են ձնկորսության և ձկնաբուծության ոլորտների աշխատակիցները, որոնց ամսական միջին աշխատավարձը հունվար-օգոստոսին կազմել է 54 669 դրամ, իսկ օգոստոսին` 54 871 դրամ:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11