Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2009Թ.ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
04/11/2009 21:08
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2009Թ.ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 475.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 568.8 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված իննամսյա ծրագրի համապատասխանաբար 89.1 և 93.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 53.1%-ով, ծախսերի գծով` 63.7%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.5%-ով կամ գրեթե 73.9 մլրդ դրամով: Մասնավորապես` 18.1% ով :81.7 մլրդ դրամով նվազել են հարկերն ու տուրքերը և 8.6%-ով` պաշտոնական դրամաշնորհները: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները և այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 1.5 մլրդ դրամով (2.1%-ով) և 6.6 մլրդ դրամով (32%-ով):

Պետական բյուջեի եկամուտների 78.1%-ը ձևավորվել է հարկերի ու տուրքերի, 15.6%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.7%-ը` այլ եկամուտների և 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: ՙՀայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 12.8 մլրդ դրամ` նախորդ տարվա 11.9 մլրդ դրամի դիմաց:

2009 թվականի ինն ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 371 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 13.1%-ով զիջելով նախատեսված ցուցանիշը: Տարեկան ծրագիրը կատարվել է 50.8%-ով:

Հարկերի ու տուրքերի 47.2%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է ավելի քան 175.2 մլրդ դրամ և 23.7%-ով կամ 54.3 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 115.6 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 59.6 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են և° ներմուծումից, և° ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Պետական բյուջե մուտքագրված հարկերի ու տուրքերի 8.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 30.8 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 20.6 մլրդ դրամ, որից շուրջ 10.2 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 7.7 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 10.1 մլրդ դրամ, որից 5.9 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 10.4%-ով կամ 3.6 մլրդ դրամով: Ընդ որում, նվազել են միայն հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը` 16.6%-ով, որը հիմնականում պայմանավորված է բենզինի և ծխախոտի ներմուծումից ստացված մուտքերի նվազմամբ: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից մուտքերն ավելացել են 5.7%-ով` հիմնականում պայմանավորված ծխախոտի հարկումից ստացված եկամուտների աճով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 17.2% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 63.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 3.2%-ով կամ 2.1 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների և ոչ ռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ զգալի աճ է արձանագրվել ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով` 44.7% կամ 2.7 մլրդ դրամ: Ավելացել են նաև պետական ձեռնարկությունների, օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից վճարված, մեկ տոկոս դրույքաչափով, ինչպես նաև ոչ ռեզիդենտից աղբյուրի մոտ վճարված շահութահարկի մուտքերը` համապատասխանաբար 9.1, 11.1, 7.3 և 68.8 տոկոսով:

2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 42.4 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11.4% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 9.9% ով կամ 3.8 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է 17.7 մլրդ դրամ` 32.5%-ով կամ 8.5 մլրդ դրամով զիջելով 2008 թվականի նույն ցուցանիշը և ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 4.8%-ը:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են գրեթե 13.6 մլրդ դրամ կամ ծրագրված մուտքերի 75.6%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքը նվազել է 18.2%-ով կամ 3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, պետական գրանցման, ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների և լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար գանձվող տուրքերի նվազմամբ:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են 17 մլրդ դրամ` 16.6%-ով կամ ավելի քան 2.4 մլրդ դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման, hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման և առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար գանձվող հաստատագրված վճարների աճով:

Պարզեցված հարկից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 370.1 մլն դրամ, որը 92.5%-ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված 2009 թվականի հունվարի 1 ից ՙՊարզեցված հարկի մասին՚ ՀՀ օրենքի գործողության դադարեցմամբ:

2009 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 3.8 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 49.1% ով կամ ավելի քան 3.6 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող բնապահպանական վճարների նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 6.4 մլրդ դրամ: Մասնավորապես` ավելի քան 660.9 մլն դրամ են կազմել ՙԿոնցեսիայի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին և կոնցեսիոն վճարը (որից 510.2 մլն դրամը կազմել է ՙԿոնցեսիայի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 150.7 մլն դրամը` կոնցեսիոն վճարը), 2.2 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, շուրջ 655 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 1.2 մլրդ դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար ՙՀարկերի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 258.3 մլն դրամ` ՀՀ հարկային մարմինների կողմից ՀՀ պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունները և ավելի քան 1 մլրդ դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերը նվազել են 56.2%-ով կամ շուրջ 8.3 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ՙԿոնցեսիայի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիի ու կոնցեսիոն վճարի և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարի գծով մուտքերի նվազմամբ:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 74.1 մլրդ դրամ և ծրագիրն ապահովել 95%-ով: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 2.1%-ով կամ ավելի քան 1.5 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են շուրջ 3 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ և 58.4%-ով ապահովել իննամսյա ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 1.3 մլրդ դրամը ստացվել է Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, շուրջ 1.2 մլրդ դրամը` Եվրամիության պարենային ապահովության ծրագրի շրջանակներում, 270.4 մլն դրամը` ՙՊարենային արտադրության աճ՚ ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված ապրանքանյութական արժեքների դրամայնացումից: Եվս 269 մլն դրամ մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:

Պետական բյուջեի այլ եկամուտները 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են ավելի քան 27.1 մլրդ դրամ և 15.9%-ով գերազանցել իննամսյա ծրագրային ցուցանիշը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ որոշ եկամտատեսակներ, մասնավորապես` բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետության տրամադրած վարկերի օգտագործման տոկոսավճարները և իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերն արդեն իսկ գերազանցել են իննամսա ծրագիրը` համապատասխանաբար 85.5%-ով, 233.9%-ով և 16.2%-ով: Բացի այդ, ծրագրի գերազանցում է արձանագրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի գծով և տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից, ինչպես նաև հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից մուտքերի գծով, որոնք կազմել են համապատասխանաբար 4 մլրդ դրամ և 47.4 մլն դրամ` նախատեսված 60 մլն դրամի և 29.3 մլն դրամի դիմաց: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 32%-ով կամ 6.6 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ռադիոհաճախականության օգտագործման վճարի և իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի աճով, ինչպես նաև ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման 3-րդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից կատարված վճարումներով:

2009 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 568.8 մլրդ դրամի ծախսեր, որից շուրջ 11.4 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` 502.6 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 66.2 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 5.7%-ով կամ 30.5 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, նպաստների և աշխատավարձի ծախսերի աճով: Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 502.6 մլրդ դրամ` 95%-ով կատարելով իննամսյա ծրագիրը և 9.1%-ով կամ 41.8 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընթացիկ ծախսերից շուրջ 48.2 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 3.4 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են իննամսյա ծրագրի համապատասխանաբար 94.9%-ը և 88%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են համապատասխանաբար 19.7% ով և 2.4%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 104.1 մլրդ դրամ` 14.3%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը և ապահովելով իննամսյա ծրագրի 94.4% կատարում: Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 9.8 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով իննամսյա ծրագրի 82%-ը: Մասնավորապես` նշված գումարից 6.9 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 2.8 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 12.8%-ով կամ 1.1 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է շուրջ 13.6 մլրդ դրամ, որն ապահովել է իննամսյա ծրագրի 91.4% կատարողական և 20.7%-ով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 54.8 մլրդ դրամի դրամաշնորհներ, որից ավելի քան 20.6 մլրդ դրամը կազմել են համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները` ամբողջությամբ ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Իսկ դրամաշնորհների իննամսյա ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 90.5%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 35.3%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են ավելի քան 177.5 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 97.7%-ը: Մասնավորապես` 131.7 մլրդ դրամ տրամադրվել է կենսաթոշակներին, շուրջ 45.9 մլրդ դրամ` նպաստներին: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 14.2% ով, իսկ նպաստներինը` 23.2%-ով:

2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 66.2 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 83.4%-ը: Մասնավորապես` 74.3 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը և 8.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 17.2%-ով կամ 15.4 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը` 33.3%-ով կամ 4 մլրդ դրամով:

2009 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 93.5 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 75.2 մլրդ դրամի փոխարեն: Նշենք նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր ավելի քան 10.8 մլրդ դրամ հավելուրդով: Ընդ որում, ներքին աղբյուրների գծով արձանագրվել է 117.5 մլրդ դրամի հավելուրդ կամ նախատեսվածի 86.6%-ը` նախորդ տարվա 7.8 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 211 մլրդ դրամ պակասուրդ կամ նախատեսվածի 100.1%-ը` նախորդ տարվա 18.7 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում շուրջ 35.6 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը` 108.3%-ով գերազանցելով իննամսյա ծրագրով նախատեսվածը: 2009 թվականին շարունակվել է նաև ՀՀ ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնման գործընթացը:  Հունվար-սեպտեմբեր ամիսներին այս նպատակով հատկացվել է 722.8 հազ. դրամ: Մուրհակների մարման նպատակով իննամսյա ծրագրով նախատեսված 61.9 մլն դրամի վճարումներն ամբողջությամբ իրականացվել են: 607.4 մլն դրամ ուղղվել է ՙՎՏԲ-Հայաստան՚ ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը:

2009 թվականի ինն ամիսների ընթացքում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են -152.4 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 100.4%-ը: Մասնավորապես` անցած ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 81.4 մլրդ դրամի վարկեր` կազմելով իննամսյա ծրագրի 89.4%-ը: Նշված գումարից շուրջ 78.2 մլրդ դրամը Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկի միջոցներից փոխանցվել է ԿԲ-ում բացված դեպոզիտային հաշվին` տնտեսավարող սուբյեկտներին վարկեր տրամադրելու նպատակով: 3.0 մլրդ դրամի վարկ է տրամադրվել ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚ ՓԲԸ-ին: Ավելի քան 118.4 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: 70 մլն դրամ ուղղվել է ՙԿանազ՚ ԲԲԸ ի ֆինանսական պարտավորությունների մարմանը: Տրամադրված վարկերի վերադարձից մուտքերը կազմել են շուրջ 7.5 մլրդ դրամ, որից 3.7 մլրդ դրամը` ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚ ՓԲԸ-ից:

Հաշվետու ժամանակահատվածում 786.3 մլն դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները:

Ռուսաստանի Դաշնության տրամադրած 185.1 մլրդ դրամ պետական վարկի միջոցները ներդրվել են գանձապետարանում բացված կայունացման դեպոզիտային հաշվին, որից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել 107.4 մլրդ դրամ: Նշված գումարից ծախսվել է շուրջ 93 մլրդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 50.6 մլրդ դրամը:

2009 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կազմել են 211.0 մլրդ դրամ կամ ինն ամսվա ծրագրով նախատեսվածի 100.1%-ը: Մասնավորապես` ավելի քան 25.8 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 61.9 մլն դրամի վճարում, որից 32.4 մլն դրամը 2008 թվականի պարտավորությունն է: Այն Վրաստանի կողմից վճարվել է սահմանված ժամանակացույցին համապատասխան` 2008 թվականի դեկտեմբերին, սակայն միասնական գանձապետական հաշվին մուտքագրվել է 2009 թվականի հունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 99.2 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում արտաքին դոնորների կողմից տրամադրվել են 242.5 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185.1 մլրդ դրամը` ՌԴ կառավարության, իսկ 57.4 մլրդ դրամը` Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 5.6 մլրդ դրամ, որից 4.0 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 110.6 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 524.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 30.1 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 839.4 մլն դրամ` Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը և շուրջ 91.3 մլն դրամ` Բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90