ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ի ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնւոմ են, որ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Ամերիաբանկ»-ի Երեւանում գտնվող գլխամասային մասնաշենքի բացման արարողությանը:
Նախագահը շրջել է նորակառույց մասնաշենքում, ծանոթացել նորագույն տեխնոլոգիական միջոցներով բանկային բարձրակարգ ծառայությունների մատուցման գործընթացին:
«Ամերիա»-ի տնօրենների խմբի նախագահ Ռուբեն Վարդանյանը երկրի ղեկավարին համառոտ ներկայացրել է բանկի զարգացման ծրագրերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել բանկի ղեկավարությանն ու աշխատակազմին նախանշված ծրագրերի իրականացման գործում: