Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՎԱՂԸ` ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ, ՍԹԱՐԸ ԵՎ ՎԶԵԲ-Ը ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
24/11/2009 18:53
Կիսվել

ՎԱՂԸ` ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ, ՍԹԱՐԸ ԵՎ ՎԶԵԲ-Ը ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

2009թ-ի նոյեմբերի 25-ին  «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենս-դահլիճում ՍԹԱՐ առևտրային ցանցի ու Վերակառուցման  և Զարգացման Եվրոպական Բանկի միջև կստորագրվեն վարկավորման պայմանագրեր: Պայմանագրերի պայմաններին համաձայն 2009թ-ի դեկտեմբերին ՍԹԱՐ ցանցը ՎԶԵԲ-ից կստանա խոշոր վարկ, որի չափը կհրապարակվի միայն պայմանագրերի ստորագրումից հետո: Ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի խոսքերով, միջոցները ուղվելու են մատակարարների հանդեպ ունեցած պարտավորությունների կատարմանը, նոր սուպերմարկետների բացմանը և գործող սուպերմարկետների վերամոդելավորմանը, ինչպես նաև ցանցի շրջանառու կապիտալի ամրապնդմանը:

Արարողությանը ներկա են լինելու ՍԹԱՐ առևտրային ցանցի բաժներտեր Հենրիկ Զախարյանը, ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը, ՎԶԵԲ Բիզնես գրուպի տնօրեն Օլիվյե Դեկամը, Գլխավոր բանկիր Ուլլե Մուրիզեպը, Երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

Հիշեցնենք, որ ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է տասներեք սուպերմարկետ: Լինելով առաջատար մանրածախ առևտրի ոլորտում` մենք մշտապես փնտրում ենք նոր ուղիներ, որոնք կօգնեն զարգացնել մեր կազմակերպությունը` առավելագույնս բավարարելով մեր սպառողների պահանջները:  ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առևտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 13 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 200 000 գնորդների և ապահովում են ավելի քան 850 աշխատատեղ:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69