Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՈՒՆՎԱՐ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 108.7 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ
02/12/2009 20:31
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՈՒՆՎԱՐ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 108.7 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 108.7 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 931 մլն դրամ հավելուրդի փոխարեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր ավելի քան 11.3 մլրդ դրամ հավելուրդով: Հունվար-հոկտեմբեր ամիսներին ֆինանսավորման ներքին աղբյուրների գծով արձանագրվել է շուրջ 156 մլրդ դրամ հավելուրդ կամ տարեկան ծրագրի 76.7%-ը` նախորդ տարվա 9.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է շուրջ 264.7 մլրդ դրամ պակասուրդ կամ տարեկան ծրագրի 147.5%-ը` նախորդ տարվա 20.6 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում ավելի քան 34.3 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը` 37.6%-ով գերազանցելով տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշը: 2009 թվականին շարունակվել է ՀՀ ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնման գործընթացը: Հունվար-հոկտեմբեր ամիսներին այս նպատակով հատկացվել է 913.0 հազ. դրամ: Մուրհակների մարման նպատակով հատկացվել է շուրջ 65.9 մլն դրամ կամ նախատեսվածի 3.3%-ը: 607.4 մլն դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը` տարեկան ծրագրով նախատեսված 1.2 մլրդ դրամի դիմաց:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են -189.7 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 84.2%-ը: Մասնավորապես` անցած ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 82.1 մլրդ դրամի վարկեր` կազմելով նախատեսվածի 91.8%-ը: Նշված գումարից շուրջ 78.9 մլրդ դրամը Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկի միջոցներից փոխանցվել է ԿԲ-ում բացված դեպոզիտային հաշվին` տնտեսավարող սուբյեկտներին վարկեր տրամադրելու նպատակով: 3.0 մլրդ դրամի վարկ է տրամադրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Շուրջ 135.7 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: 70 մլն դրամ տրամադրվել է «Կանազ» ԲԲԸ ի ֆինանսական պարտավորությունների մարմանը: Տրամադրված վարկերի վերադարձից մուտքերը կազմել են 9.6 մլրդ դրամ, որից շուրջ 3.7 մլրդ դրամը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից:

Ռուսաստանի Դաշնության տրամադրած 185.1 մլրդ դրամ պետական վարկի միջոցները ներդրվել են գանձապետարանում բացված կայունացման դեպոզիտային հաշվին, որից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել շուրջ 115.0 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում շուրջ 47.1 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կազմել են շուրջ 264.7 մլրդ դրամ` 47.5%-ով գերազանցելով տարեկան ծրագիրը: Մասնավորապես` 28.3 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 61.9 մլն դրամի վճարում, որից 32.4 մլն դրամը 2008 թվականի պարտավորությունն է: Այն Վրաստանի կողմից վճարվել է սահմանված ժամանակացույցին համապատասխան` 2008 թվականի դեկտեմբերին, սակայն միասնական գանձապետական հաշվին մուտքագրվել է 2009 թվականի հունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 166.8 մլն դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում արտաքին դոնորների կողմից տրամադրվել են շուրջ 298.7 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185.1 մլրդ դրամը` ՌԴ կառավարության, 57.4 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 24.8 մլրդ դրամը` Զարգացման միջազգային ընկերակցության եւ 31.4 մլրդ դրամը` Ասիական զարգացման բանկի կողմից:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 5.6 մլրդ դրամ, որից 4 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: 839.4 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 524.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 110.6 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 30.1 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և շուրջ 91.3 մլն դրամ` Բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88