Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ՆՈՐ ԱՎԱՆԴՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԲԱԶՄԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ
02/02/2010 19:14
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ՆՈՐ ԱՎԱՆԴՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԲԱԶՄԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ

«Յունիբանկ»-ը ներկայացնում է  նոր ավանդատեսակներ` «Կապիտալ +» եւ «Բազմարժութային»: «Կապիտալ +» ավանդը ներդրած հաճախորդներին ընձեռվում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին:  Այս ավանդն  ընդունվում է 31-365 օր ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Ավանդի տարեկան առավելագույն տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 8,5%, ԱՄՆ դոլարի դեպքում` 7,5%, իսկ եվրոյի եւ ռուսական ռուբլու դեպքում` 6,5%:  Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 հազար դրամ, 100 դոլար/եվրո կամ 3 հազար ռուբլի: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության  ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 90%-ի չափով: Բոլոր ավանդատուներին տրամադրվում է ArCa կամ Visa Electron քարտ:

«Բազմարժութային» ավանդի գոծողության ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ, այսինքն ավանդատուներին տրվում է ավանդի արժույթի փոխարկման հնարավորություն:  

«Բազմարժութային» ավանդն ընդունվում է 365 օր ժամկետով: Ավանդի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 9%, ԱՄՆ դոլարի   դեպքում` 8%, իսկ եվրոյի եւ ռուսական ռուբլու դեպքում` 7%:  Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, 300 դոլար, 200 եվրո կամ 10 հազար ռուբլի: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության  ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 90%-ի չափով:

«Յունիբանկ»-ի  ավանդների ծավալը 2009թ.-ին գերազանցել է 85,6 մլրդ դրամը` արձանագրելով մոտ 80% աճ: Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 45,4 մլրդ դրամը: Այդ ցուցանիշով  ՀՀ բանկային  համակարգում «Յունիբանկ»-ը կրկին գրավել է առաջատարի դիրքը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2