
ՅՈՒՆԻԲԱՆԿ – «ԿԱՊԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՆՈՐ ՏԱՐԱԾՔ
«Յունիբանկ»-ի «Կապան» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, հաճախորդների սպասարկման համար ավելի հարմարավետ տարածք: Մասնաճյուղի նոր հասցեն է` ք. Կապան, Թումանյան 3/1/1: Հեռ.` (0285) 22969: Նշենք, որ այս տարվա մարտ-ապրիլին նոր տարածք կտեղափոխվի նաեւ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը: «Յունիբանկ»-ի մասնաճյուղերի հասցեների եւ աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել կայքի համապատասխան բաժինը կամ զանգահարել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով: