Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ԿՀԱՍՆԻ 90 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ
23/03/2010 20:46
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ԿՀԱՍՆԻ 90 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ

Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ը նախատեսում է իր վարկային պորտֆելը հասցնել մինչեւ 90 մլրդ դրամի` ապահովելով վարկային ներդրումների 35 տոկոսի աճ: Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է մոտ 66,5 մլրդ դրամ, որից 39 մլրդ 871 մլն դրամը` բիզնես-վարկերը:

Ինչպես եւ նախորդ տարիներին, 2010թ.-ին եւս «Յունիբանկ»-ը մեծ ուշադրություն կդարձնի  ֆիզիկական անձանց վարկավորմանը` առաջարկելով նոր, շահավետ պայմաններով գարնանային ակցիաներ ինչպես հիփոթեքի, այնպես էլ ավտովարկավորման ոլորտներում: «Յունիբանկ»-ի հիփոթեքային վարկավորման ծավալները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 12 մլրդ, իսկ ավտովարկավորմանը` 8 մլրդ  դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի անգամ ավելացել են բանկի պլաստիկ քարտերով վարկավորման ծավալները` փետրվարի վերջի դրությամբ կազմելով 2,2 մլրդ դրամ: Նշենք, որ «Յունիբանկ»-ն առաջարկում է տարբեր նշանակության վարկային քարտերի, այդ թվում` աշխատավարձային նախագծերի համար նախատեսված քարտերի լայն ընտրություն: «Յունիբանկ»-ի պլաստիկ քարտերի եւ այլ  վարկերի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի 35 մասնաճյուղերից մեկը:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12