Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՆՈՐ ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ` U-SUPER PRIME
01/04/2010 15:12
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՆՈՐ ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ` U-SUPER PRIME

«Յունիբանկ»-ն առաջարկում է նոր վարկատեսակ U-SUPER PRIME` բիզնես-վարկ, որը նախատեսված է Հայաստանում ֆինանսապես  կայուն ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար: U-SUPER PRIME վարկը տրամադրվում է բիզնեսի հետ առնչություն ունեցող ցանկացած նպատակի համար: Վարկավորումն իրականցվում է ինչպես շրջանառու միջոցների համալրման եւ հիմնական միջոցների ձեռքբերման, այնպես էլ ներդրումների համար: Վարկի տոկոսադրույքը շուկայականից ցածր է.  12% տարեկան եվրոյով վարկավորման դեպքում, 13% տարեկան` ԱՄՆ դոլարով եւ 14% տարեկան ՀՀ դրամով վարկավորման դեպքում:

U-SUPER PRIME վարկի գումարը կազմում է 40 մլն դրամից մինչեւ 400 մլն դրամ: Վարկը տրվում է մինչեւ 5 տարի մարման ժամկետով, ըստ որում, եթե վարկը տրամադրվել է ներդրումների նպատակով, ապա հնարավոր է վճարումների անհատական ժամանակացույցի մշակում: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որեւէ սահմանափակումների: Վարկառուի նկատմամբ հիմնական պահանջները հետեւյալն են` երկու տարվա աշխատանքային փորձ եւ վարկային բացասական պատմության բացակայություն: Որպես գրավի առարկա հանդես է գալիս անշարժ գույքը:

«Այս տարի մենք նախատեսել ենք ընդհանուր վարկային պորտֆելի 35 տոկոսի աճ, այդ թվում` կորպորատիվ վարկավորման աճի տեմպերի հաշվին, -ասում է Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի վարկավորման գծով տնօրեն Արա Ավագյանը: Տնտեսության ներկա փուլում առաջարկվող նոր վարկատեսակը առանձնապես արդիական է գործարարների համար` ցածր տոկոսադրույք, մարման երկար ժամկետ: Դա թույլ կտա հաճախորդին առավել արդյունավետ պլանավորել իր ֆինանսական գործունեությունը, դրանով իսկ նպաստելով ազգային տնտեսության աճին: U-SUPER PRIME  վարկը հատուկ մշակվել է այնպիսի ձեռնարկություններին աջակցելու նպատակով, որոնք սպասարկվում են բանկային համակարգում եւ ապահովում են օրինական շահույթ: Սոցիալական ուղղվածություն եւ դրական համբավ ունեցող ընկերությունների հետագա զարգացմանը նպաստելը եղել եւ մնում է Յունիբանկի վարկային քաղաքականության առաջնահերթությունը:»

2010թ.-ի մարտի մեկի դրությամբ «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելը կազմել է 66,5 մլրդ դրամ, որից շուրջ 40 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես-վարկերին: Նշենք, որ 2009թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ն արդյունաբերության վարկավորման ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2