Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 426.00+1.00 EUR SELL - 431.00+0.00
OIL:  BRENT - 95.45-1.44 WTI - 93.16-2.06
COMEX:  GOLD - 4434.40-0.29 SILVER - 73.78+0.92
COMEX:  PLATINUM - 1880.10+0.04
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.95+0.01 EUR/GBP - 1.1613+0.09
FOREX:  EUR/USD - 1.1613+0.09 GBP/USD - 1.3423+0.04
STOCKS RUS:  RTSI - 1093.91-2.10
STOCKS US: DOW JONES - 51561.93+1.73 NASDAQ - 26830.96-0.09
STOCKS US: S&P 500 - 7584.31+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 66588.12-1.31 TOPIX - 3949.09-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24961.95-1.15 SSEC - 4027.74-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 10360.32+0.27 CAC40 - 8244.29+1.15
STOCKS EUR:  DAX - 24944.95+0.60
05/06/2026  CBA:  USD - 368.54-0.05 GBP - 496.57+0.93
05/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
05/06/2026  CBA:  GOLD - 53284+614 SILVER - 870.65-10.37
Մարտին Գալստյան. 2019-ին բարեփոխումները դրական են անդրադարձել պետական պարտքի կայունության վրա
24/06/2020 19:32
Կիսվել

Մարտին Գալստյան. 2019-ին բարեփոխումները դրական են անդրադարձել պետական պարտքի կայունության վրա

Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը:

Նա նշեց, որ 2019 թվականը շատ բարենպաստ էր մակրոտնտեսական առումով, տնտեսական աճը զգալի գերազանցել էր պետական բյուջեով նախատեսված ցուցանիշը, պահպանվել էր մակրոտնտեսական կայունությունը: «2019-ի ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2018-ի համեմատ նվազել է 41.4 մլրդ դրամով և կազմել ՀՆԱ-ի ընդամենը 1 տոկոսը, ինչը զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա: Ցածր պակասուրդի պարագայում 1.3 տոկոսային կետով նվազել է 2019 թվականի ՀՀ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը, կազմել 50 տոկոս: Կառավարությունը գործել է հարկաբյուջետային կանոնի ներքո»,-ասաց Գալստյանն ու նշեց, որ պարտքի կայունությունը և հարկաբյուջետային կանոնի պահպանումը պետք է շարունակի մնալ բյուջետային քաղաքականության հիմքը:

Նրա խոսքով՝ 2019-ին իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա, և ԿԲ-ն տարվա ընթացքում փորձել է որոշակի ճշգրտել իր վարքագիծը: ԿԲ-ն փորձել է դա փոխհատուցել խթանող դրամավարկային քաղաքականության միջոցով՝ ցածր պահելով և նույնիսկ տարվա ընթացքում 2 անգամ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: «Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմանականում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի արդյունավետության աճով դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության վրա»,-ասաց նշեց ԿԲ նախագահը:

Աննա Գրիգորյան

05/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.54
-0.05
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.0046
+0.0431
Լարի (GEL)
138.38
+0.02
53284
+614
Արծաթ
870.65
-10.37