Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 435.00+3.00 EUR SELL - 440.00+2.00
OIL:  BRENT - 94.12+0.86 WTI - 90.09-1.29
COMEX:  GOLD - 5091.50-1.06 SILVER - 84.03+0.25
COMEX:  PLATINUM - 2175.30+1.09
LME:  ALUMINIUM - 3385.50-1.76 COPPER - 12954.00+0.72
LME:  NICKEL - 17469.00+0.00 TIN - 50685.00+1.24
LME:  LEAD - 1936.50-0.84 ZINC - 3328.50+0.92
FOREX:  USD/JPY - 157.86+0.08 EUR/GBP - 1.1609-0.08
FOREX:  EUR/USD - 1.1609-0.08 GBP/USD - 1.3417+0.04
STOCKS RUS:  RTSI - 1135.95-0.20
STOCKS US: DOW JONES - 47740.80+0.50 NASDAQ - 22695.95+1.38
STOCKS US: S&P 500 - 6795.99+0.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 54248.39+2.88 TOPIX - 3664.28+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25959.90+2.17 SSEC - 4123.14+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 10249.52-0.34 CAC40 - 7915.36-0.98
STOCKS EUR:  DAX - 23409.37-0.77
10/03/2026  CBA:  USD - 377.41+0.12 GBP - 507.62+4.13
10/03/2026  CBA:  EURO - 439.27+3.12
10/03/2026  CBA:  GOLD - 61718-480 SILVER - 1012.5+13.7
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ 0.5 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ` ՄԻՆՉԵՎ 7%
13/04/2010 15:54
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ 0.5 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ` ՄԻՆՉԵՎ 7%

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010 թ. ապրիլի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել  վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 7.0%:

2010 թ. մարտին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.6 տոկոսային կետով` կազմելով 8.8%:
Խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության վերականգնման դրական միտումների և հակաճգնաժամային միջոցառումների ներքո իրականացված ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների պայմաններում տնտեսական աճի տեմպերը գերազանցում են կանխատեսված ցուցանիշը: Արդյունքում, ներկա գնաճային միջավայրը ձևավորվել է հիմնականում վերոնշյալ գործոնների ազդեցության ներքո, ինչը համապատասխանում է ԿԲ-ի կողմից նախանշված ուղղություններին:

Խորհուրդը գնահատում է, որ ձևավորված մակրոտնտեսական միջավայրի և ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների թանկացման պայմաններում կանխատեսվող հորիզոնում գնաճային միջավայրը դեռևս կպահպանվի, թեև 12-ամսյա գնաճի նվազման արձանագրված միտումները կշարունակվեն:

Հաշվի առնելով վերոնշյալը, Խորհուրդը շարունակում է կարևորել գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը` ուղղված դրական իրական տոկոսադրույքների ձևավորմանը: Վերջինս,  Կառավարության կողմից հակագնաճային միջոցառումների իրականացման հետ զուգահեռ, իրատեսական նախադրյալներ կստեղծի գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու համար:

10/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.41
+0.12
Եվրո (EUR)
439.27
+3.12
Ռուբլի (RUR)
4.7901
-0.0314
Լարի (GEL)
137.62
+0
61718
-480
Արծաթ
1012.5
+13.7